Կանադայում կներկայացվի «Պատմական Հայաստանը 100 տարի անց» գիրքը

«Պատմական Հայաստանը 100 տարի անց» գրքի հեղինակ Մեթյու Կարանյանը սեպտեմբերին այն կներկայացնի Կանադայում: Գրողի եռօրյա այցը կկայանա Կանադայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո եւ նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ըստ «Asbarez»-ի, առաջին միջոցառումը կկայանա սեպտեմբերի 11-ին, Մոնրեալի Թեքեյան կենտրոնում: Սեպտեմբերի 12-ին Կարանյանը ելույթ կունենա Օտտավայում Հայաստանի դեսպանատանը, իսկ ամփոփիչ միջոցառումը կկայանա սեպտեմբերի 13-ին, Տոնորտոյի Հայկական համայնքային կենտրոնում:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի հովանու ներքո կայացավ Մեթյու Կարանյանի «Պատմական Հայաստանը 100 տարի անց» անգլերենով գրքի շնորհանդեսը: Դրանում 125 լուսանկարներ են, որոնք Մեթյու Կարանյանն արել է Վանում, Անիում, Կարսում եւ Արեւմտյան Հայաստանի պատմական այլ շրջաններում: Ներկայացված է նաեւ այդ լուսանկարների պատմությունը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed