Կայացել է MTV Video Music Awards մրցանակաբաշխությունը

ոս Անջելեսում կայացել է MTV Video Music Awards 2015 ամենամյա մրցանակաբաշխությունը։
«Տարվա տեսահոլովակ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը, գրում է РИА Новости-ն։
Երգչուհին հաղթանակի է արժանացել Bad Blood երգի տեսահոլովակի համար, որը նա կատարում է ամերիկացի ռեփեր Քենդրիկ Լամարի հետ։
Այդ անվանակարգում առաջադրված են եղել նաև երգչուհի Բեյոնսեն, անգլիացի կատարող Էդ Շիրանը, պրոդյուսեր, կիթառահար և կատարող Մարկ Ռոնսոնը՝ երգիչ Բրունո Մարսի և ռեփեր Լամարի հետ համատեղ։
Շնորհավորական խոսքն ասել է ռեփեր Քանյե Ուեսթը, ով արարողության ընթացքում հայտնել է նաև 2020-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին։
Շոուի ընթացքում առանձնացել է նաև երգչուհի Մայլի Սայրուսը, ով մեկը մյուսի հետևից փոխել է բաց հագուստները։
Լավագույն նոր արտիստ է ճանաչվել ռեփեր Fetty Wap-ը։
- Previous Մահացել է սարսափ ֆիլմերի ռեժիսոր և Ֆրեդի Կրյուգերի հեղինակ Ուես Քրեիվինը
- Next Նիկիտա Միխալկովին և ՌԴ այլ գործիչների արգելել են մուտք գործել Ուկրաինա