Կայացել է 12-ամյա Դավիթ Մելքոնյանի գունանկարների և քանդակների անհատական ցուցահանդեսը

Դավթաշեն վարչական շրջանի Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում  բացվել է 12-ամյա Դավիթ Մելքոնյանի անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են   տաղանդավոր պատանու գունանկարչական աշխատանքներն ու քանդակները:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

Դավիթ Մելքոնյանը ծնվել և մեծացել է արվեստագետի ընտանիքում,ստեղծագործում է 10 տարեկանից: Նրա առաջին ուսուցիչը հայրն է`քանդակագործ Միսաք Մելքոնյանը:

Պատանի արվեստագետը նշել է, որ իր կյանքում առաջին անհատական ցուցահանդեսը հատկանշական  և պարտավորեցնող է նաև այն պատճառով, որ բացվել է այն կրթօջախում, որտեղ հաճախում է և կատարելագործում իր մասնագիտական որակները:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Կայացել է 12-ամյա Դավիթ Մելքոնյանի գունանկարների և քանդակների անհատական ցուցահանդեսը”

Leave a Reply

Your email address will not be published.