Կայացել է «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան (լուսանկարներ)

tert.am-ը գրում է՝

Կինոաշխարհի ամենանշանակալի իրադարձություններից մեկի՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում կայացել է Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, ինչի մասին տեղեկանում ենք ET Canada-իպաշտոնական ֆեյսբուքյան էջից:
Հայտնի է, որ պրեմիերային մասնկացել են հոլիվուդյան աստղեր, գլխավոր դերակատարներից 2-ը Քրիստիան Բեյլն ու Օսկար Այզեքը, ով իր պիջակին կրել է անմոռուկ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ֆիլմի սյուժեի համաձայն` Միքայել Պողոսյանը, որին մարմնավորում է Օսկար Այզեքը, որպես ուսանող բժիշկ ժամանում է Կոնստանդնուպոլիս (Ստամբուլ)` ցանկանալով ժամանակից բժշկագիտությունը տարածել իր նախնյաց հողում, որտեղ մուսուլման թուրքերն ու քրիստոնյա հայերը դարեր շարունակ բնակվել են կողք կողքի:

Ֆոտոլրագրող Քրիս Մայերսը (Քրիստիան Բեյլ) ևս ժամանում է Թուրքիա, որտեղ սիրահարվում է Անային (Շառլոտ Լը Բոն), հայ նկարչուհուն, որին ուղեկցում էր Փարիզից:

Միքայելն ու Անան հանդիպելով վերհիշում են իրենց հայրենի մշակութային ժառանգությունը: Սիրո եռանկյունու ձևավորման պահին Թուրքիայում բռնություններ են սկսվում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ:
Ֆիլմը, որի ռեժիսորն է իռլանդացի Թերի Ջորջը, նկարահանել է Survival Pictures ընկերությունը:

Քրիստիան Բեյլը՝ կնոջ հետ  

Օսկար Այզեքը՝ կարմիր գորգին

Շառլոթ Լը Բոնը

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed