Կայացել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երեւանում» ցուցահանդես-տոնավաճառը

Դեկտեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի եւ Հայկական Կարմիր խաչի ընկերության աջակցությամբ տեղի ունեցավ  «Սիրիահայ մշակույթի շունչը Երեւանում» ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի բացման արարողությունը:

Թվով 8-րդ տոնավաճառին մասնակցում էին ձեռագործի սիրիահայ վարպետներ եւ հրուշակագործներ: Իրենց ապրանքատեսակները ներկայացրեցին նաեւ Հայաստանում արտադրություն հիմնած սիրիահայերը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Հաջողություն մաղթելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ նա մասնավորապես նշեց. «Դուք ձեր հայրենիքում եք, ձեր հողի վրա եւ ձեր տանը, եւ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի դուք  զարգացնեք ձեր գործը, կատարելագործեք ձեր հմտություններն ու նոր ձեռքբերումներ եւ նոր ստեղծագործական մտահաղացումներ կյանքի կոչեք»:

Նախարարը շնորհավորեց գալիք Ամանորըի առթիվ՝ մաղթելով, որ այն լինի մեր ազգի, մեր ժողովրդի, մեր պետության վերածննդի, զարգացման եւ առաջընթացի տարի:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Կայացել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երեւանում» ցուցահանդես-տոնավաճառը”

Leave a Reply

Your email address will not be published.