Կայացել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխությունը

Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության 76-րդ ամենամյա արարողությունը: «Լավագույն դրամա» անվանակարգում հաղթել է Բրայան Սինգերի՝ լեգենդար Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի մասին պատմող «Բոհեմական ռափսոդիա» ֆիլմը։ Այս մասին հայտնում է panarmenian.net-ը: Աղբյուրը գրում է, որ դրամատիկ լավագույն դերակատարման համար մրցանակի է արժանացել նաև Մերկուրիին մարմնավորած Ռամի Մալեքը, իսկ կանացի լավագույն դրամատիկ դերի համար մրցանակ է ատասցել Գլեն Քլոուզը («Կինը»)։

Լավագույն դրամատիկ սերիալ է ճանաչվել ԱՄՆ-ում պետական անվտանգության ծառայության գործակալների մասին պատմող «Ամերիկացիները» սերիալը։

Լավագույն կատակերգություն է ճանաչվել «Կանաչ գիրքը» ֆիլմը։ Այս ժանրում լավագույն դերասան է ճանաչվել Քրիստիան Բեյլը («Իշխանություն»), իսկ լավագույն դերասանուհի՝ Օլիվիա Քոլմանը․ նա մարմնավորել է Ելիզավետա 2-րդի դերը «Ֆավորիտը» ֆիլմում:

Նշենք, որ «Ոսկե գլոբուս» մրցանակը հանձնում են 1944-ից: Օտարերկրյա մամուլի ասոցիացիայի կազմում մոտ 90 միջազգային լրագրող կա, որոնք աշխատում են Հոլիվուդում: Այս մրցանակաբաշխությունն «Օսկարից» հետո երկրորդ ամենակարևորն է համարում, ու շատերն այն «Օսկարի փորձ» են անվանում:

Տարածել`
Share

You may also like...