Կայացել է ԱՊՀ երկրների միջազգային և հանրապետական «Գրքարվեստ» մրցույթի դիպլոմների հանձնման արարողությունը

Երևանում, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Կոմիտասի սրահում ապրիլի 9-ին տեղի է ունեցել «Գրքարվեստ» հանրապետական և միջազգային մրցույթների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են հրատարակիչներ, գրողներ, արվեստի գործիչներ: Միջոցառման ընթացքում հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները, ցուցադրվել Մարտիրոս Սարյանի գրքային ձևավորումները։

«Գրքարվեստ» հանրապետական և միջազգային մրցույթների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը բացման խոսքով հանդես է  եկել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը։

Դիպլոմները հանձնվել են հետևյալ անվանակարգերում՝

«Գլխավոր մրցանակ» անվանակարգ – տրվում է Մ. Սարյանի տուն-թանգարանին՝  Ռուզան Սարյանի «Մարտիրոս Սարյանի գրքարվեստը» գրքի հրատարակման համար /«Տիգրան Մեծ» տպագրատուն/,

«Իմ հայրենիքը» անվանակարգ.

I մրցանակ – տրվում է «Էդիթ Պրինտ» հրատարակչությանը` Սամվել Դիլանյանի «Հայոց սրբազան լեռները» գրքի հրատարակման համար,

II մրցանակ – տրվում է «Գասպրինտ» հրատարակչությանը` Հասմիկ Ստեփանյանի «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» գրքի հրատարակման համար,

III մրցանակ – ա/ տրվում է «Զանգակ-97» հրատարակչությանը` Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր արքաներ» գրքի հրատարակման համար, բ/ տրվում է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությանը` «Դիվան հայ վիմագրության» գրքի հրատարակման համար։

«Մեր ժամանակակիցը» անվանակարգ.

I մրցանակ – տրվում է «Զանգակ-97» հրատարակչությանը` Գրիգոր Գուրզադյանի «Էսսեներ» գրքի հրատարակման համար,

II մրցանակ – տրվում է Սամվել Մկրտչյանին /հեղինակային հրատարակչություն/` «Հայ պոետներ, ընտրանի» գրքի հրատարակման համար,

III մրցանակ – տրվում է «Նաիրի» հրատարակչությանը` Դերենիկ Դեմիրճյանի «Ընտրանի» գրքի հրատարակման համար։

«Գիրք գրքի մասին» անվանակարգ՝

I մրցանակ – տրվում է «Անտարես» հրատարակչությանը` Ռաֆայել Իշխանյանի «Հայ գրքի պատմություն» գրքի հրատարակման համար,

II մրցանակ – տրվում է «Տիգրան Մեծ» հրատարակչությանը` «Վարդգես Սուրենյանցի գրքային նկարազարդումները» գրքի հրատարակման համար,

III մրցանակ – ա/ տրվում է «Ոսկան Երևանցի» հրատարակչությանը` Հովհաննես Ղուկասյանի «Ոսկան Երևանցի» գրքի հրատարակման համար, բ/ տրվում է «Գիրք» հրատարակչությանը` «Հայաստանի ազգային գրադարան» պատկերագրքի հրատարակման համար։

«Գիրք երեխաներին» անվանակարգ.

I մրցանակ – տրվում է «Զանգակ-97» հրատարակչությանը` Լուիսա Մեյ Էլքոթ, Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն, Լ. Ֆրենք Բաում, Յոհաննա Սպայրի «Դասական մատենաշար» գրքի հրատարակման համար,

II մրցանակ –  ա/ տրվում է «Արևիկ» հրատարակչությանը` Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» գրքի հրատարակման համար,

բ/ տրվում է «Ծիծեռնակ» հրատարակչությանը` «Հայոց բանակը մանուկների աչքերով» գրքի հրատարակման համար,

III մրցանակ – տրվում է «Էդիթ Պրինտ» հրատարակչությանը` Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» գրքի հրատարակման համար։

«Արվեստի գիրք» անվանակարգ.

I մրցանակ – տրվում է «Էդիթ Պրինտ» հրատարակչությանը` «Կարեն Սմբատյան» պատկերագրքի հրատարակման համար,

II մրցանակ – տրվում է «Նաիրի» հրատարակչությանը` «Արևելքի գեղագրությունը և մանրանկարչությունը» ալբոմի հրատարակման համար,

III մրցանակ – տրվում է «Ամրոց գրուպ» հրատարակչությանը` «Ձայնագրեալ երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի» գրքի հրատարակման համար։

«Գրքի ձևավորման համար» անվանակարգ.

I մրցանակ – տրվում է Սամվել Մկրտչյանին /հեղինակային հրատարակչություն/` Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» գրքի հրատարակման համար,

II մրցանակ – տրվում է «Անտարես» հրատարակչությանը` Ֆիրդուսու «Շահնամե» գրքի հրատարակման համար,

III մրցանակ – տրվում է «Անտարես» հրատարակչությանը` «Ռուս պոեզիա. արծաթե դար» անթոլոգիայի հրատարակման համար։

ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային մրցույթում հայկական գրքերը ներկայացվել են բոլոր յոթ անվանակարգերում և արժանացել  վեց դիպլոմի.

«Համագործակցություն» անվանակարգում երրորդ կարգի դիպլոմի է արժանացել «Արևելքի գեղագրությունը և մանրանկարչությունը» ալբոմը /«Նաիրի» հրատարակչություն/,

«Մշակույթ, գիտություն, կրթություն» անվանակարգում երրորդ կարգի դիպլոմի է արժանացել Գրիգոր Գուրզադյանի «Էսսե, հարցազրույց» գիրքը /«Զանգակ-97» հրատարակչություն/,

«Արվեստի գիրք» անվանակարգում երրորդ կարգի դիպլոմի է արժանացել Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» գիրքը /Սամվել Մկրտչյան, հեղինակային հրատարակչություն ,

«Տպագրվել է Համագործակցությունում» անվանակարգում երկրորդ կարգի դիպլոմի է արժանացել «Մարտիրոս Սարյանի գրքարվեստը» գիրքը /«Տիգրան Մեծ» տպագրատուն/,

«Գիրք երեխաների և պատանիների համար» անվանակարգում երրորդ կարգի դիպլոմի է արժանացել Լուիսա Մել Էլքոթ, Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն, Ֆրենք Բաում, Յոհաննա Սպայր «Դասական մատենաշարը»՝ չորս գրքով /«Զանգակ-97» հրատարակչություն/,

«Գրան-պրի» անվանակարգում նոմինանտի դիպլոմի է արժանացել Հասմիկ Ստեփանյանի «Հայերի ներդրումն օսմանյան կայսրությունում» գիրքը /ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, «Գասպրինտ» տպագրատուն/:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Կայացել է ԱՊՀ երկրների միջազգային և հանրապետական «Գրքարվեստ» մրցույթի դիպլոմների հանձնման արարողությունը”

Leave a Reply

Your email address will not be published.