Կայացավ Նուռ ամենամյա գրական մրցանակաբաշխությունը

Ազգային գրադարանի մեծ դահլիճում երեկ տեղի է ունեցավ «ՆՈւՌ 2» համահայկական երիտասարդական գրական երկրորդ մրցանակաբաշխությունը: Այս մասին տեղեկացնում են «Համահայկական երիտասարդական շարժման» մամուլի ծառայությունից:

Ծրագիրը նախաձեռնել էր «Համահայկական երիտասարդական շարժում» հասարակական կազամկերպությունը՝ Երևանի գրողների միության հետ համատեղ և ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

«Համահայկական երիտասարդական շարժում» հասարակական կազամկերպության նախագահ Կառլեն Խաչատրյանը նշել է, որ նախաձեռնելով այս մրցույթը՝ նպատակ են ունեցել խթանել երիտասարդների` մշակութային կյանքին մասնակցությունն ու նպաստել նրանց հոգևոր-մշակութային զարգացմանը: Ծրագրի հիմնական թիրախ խումբը գրական ոլորտում գործունեություն ծավալող երիտասարդներն են, ովքեր այսօր ճանաչման, խրախուսման և ամենակարևորը հրատարակման խնդիր ունեն:

«Սահմանվել է 3 անվանակարգ՝ յուրաքանչյուրում 3-ակա մրցանակային տեղ: Սակայն մրցանակային տեղեր չզբաղեցրած մասնակիցները ձեռնունայն չհեռացան. Բոլոր հեղինակներն էլ ստացան հավաստագրեր, նռան սիմվոլիկայով նվերներ, գրքեր, իսկ մրցանակայաին տեղեը զբաղեցրած մասնակիցներն այս ամենից զատ ստացան նաև փայտե ՆՈՒՌ:

Հիշեցնենք, որ միջոցառումը երկրորդ անգամ էր կազմակերպվում, առաջինը 2013թ.-ին էր:

ՀԿ նախագահի խոսով գրական նման ծրագրերը կլինեն ավանդական, և ավելի մեծ թվով երիտասարդների հնարավորություն կընձեռվի մոտ կանգնել մշակութային կյանքինհաղորդագրության մեջ:

Տարածել`
Share

You may also like...