Կայացավ Մանկավարժական համալսարանի ուսանղական խորհրդի առցանց հեռուստաալիքի պրեմիերան

Մանկավարժական համալսարանի ուսխորհդականները հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնությամբ: Դեկտեմբերի 20-ին համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում կայացավ ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի առցանց հեռուստաալիքի ՝ «Student TV»-ի առաջին հաղորդման պրեմիերան: Պրեմերիային ներկա էին ՀՊՄՀ ՈՒԽ նախագահ Ներսիկ Մարգարյանը, ֆակուլտետի ՈՒԽ նախագահները, հանձնաժողովների, ակումբների պատասխանատուները և ուսանողներ:
Մինչև դիտումը հաղորդման հեղինակները հակիրճ ներկայացրին հեռուստաալիքի ստեղծման պատմությունը և հետագա անելիքները:
«Իրավունքների և շահերի պաշտպանությունից մինչև ժամանց»: Այս կարգախոսն է կրում «Student TV»-ի առաջին թողարկումը: Առաջին հաղորդումը նվիրված էր ՀՊՄՀ ՈՒԽ պատմությանը, իրականացրած մի շարք ծրագրերին, երիտասարդներին և ուսանողներին նվիրված միջոցառումների շարքին և ՀՊՄՀ Լավագույն Ուսանողի ընտրությանը:
«Student TV-ի դռները բաց են Մանկավարծական համալսարանի ստեղծագործող բոլոր ուսանողների համար և այս ծրագիրը դրսևորվելու և սեփական հմտությունները կիրառելու հարթակ կլինի աբովյանականների համար»,- թողարկումը դիտելուց հետո իր շնորհավորական խոսքում նշեց ՀՊՄՀ ՈՒԽ նախագահ Ներսիկ Մարգարյանը:
- Previous Կոմպոզիտորները խնդրանքով դիմել են վարչապետին
- Next Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման գաղափարի հիմքում մեր միասնականության խնդիրն է դրված