Կայացավ Մանկապատանեկան արվեստի 2-րդ ինտեգրատիվ փառատոնը

«Մանկապատանեկան արվեստի ներառական փառատոնը հավակնում է դառնալ հաշմանդամության խնդիրներ ունեցող մանուկների ու պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտման, մշակութային կրթության միջոցով հասարակության մեջ նրանց ներառելու մի հիանալի հարթակ, որը կբացահայտի առավել շնորհալիներին և օժտվածներին»,-նոյեմբերի 17-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած Մանկապատանեկան արվեստի 2-րդ ինտեգրատիվ (ներառական) ցի բացմանն ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, այս մասին գրում թ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Երեկոյի պատվավոր հյուրերից էր «Քայլ ընդառաջ» մանկապատանեկան արվեստի ներառական միջազգային փառատոնի գլխավոր տնօրեն ու գեղարվեստական ղեկավար, Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի խորհրդական Վալերիա Սոկոլովան: Իր ողջույնի խոսքում նա բարձր գնահտեց հայ պատանիների ստեղծագործական ունակությունները՝ մասնավորաբար հիշատակելով պատանի դաշնակահար Լևոն Կարապետյանի ելույթները միջազգային փառատոնում, երիտասարդ երգիչ Ալեքսանդր Ժույկովի համերգային ելույթը Սանկտ-Պետերբուրգի հանրահայտ Մարիինյան թատրոնում

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed