Կայացավ «Էտյուդ» փառատոնի թատերարվեստի և ասմունքի մրցութային փուլը

Հոկտեմբերի  14-ին, 15-ին և 16-ին «Զեյթուն» մշակութային կենտրոնում  կայացավ «Էտյուդ» հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի ասմունքի և թատերարվեստի մրցութային փուլը: Փառատոնին մասնակցում էին 15 ասմունքող և  19 թատերական խումբ ինչպես Երևանից, այնպես էլ  մարզերից: Ժյուրիի կազմում էին թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեժիսուրայի ամբիոնի դասախոս, դոցենտ Մարգարիտա Մնացականյանը, թատրոնի և կինոյի ինստիտուտի բեմական խոսքի ամբիոնի դասախոս, դոցենտ, դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը, ռեժիսոր Արթուր Վարդանյանը և ասմունքող, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  դասախոս, ռեժիսոր Արսեն Ղազարյանը: Մրցույթի ազնվությունը պահպանելու համար ժյուրիին ներկայացված չէին խմբերի անունները:

«Երեխաներին գնահատում ենք ըստ իրենց տեսակի,անկեղծության և բեմադրության արվեստի»,-նշեց ժյուրիի անդամ  Մարգարիտա Մնացականյանը,ավելացնելով,որ նման փառատոնները երեխաներին հնարավորություն են տալիս շփվել արվեստի հետ և դրա արդյունքում կերտել դերասանի  ուղին:

Գավառ քաղաքի արվեստի դպրոցի խմբակի ղեկավար, Հայաստանի վաստակավոր արտիստուհի  Բյուրեղիկ Մնեյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց թատրոնը ստեղծվել է դեռ 1998 թվականից: Սա դպրոցի առաջին փորձը չէր փառատոններում: Նշեց նաև,որ չնայած իր զբաղվածությանը միշտ իր երեխաների հետ է:Այս անգամ ներկայացել էին «Անհաղթ Դավիթ» ներկայացմամբ:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն և արժանիները պարգևների կարժանանան  նոյեմբերի 4-ին` Երևանի պետհամալսարանի դահլիճում:

 

 

Հեղինակ` Վիկա Մարտիրոսյան

Լուսանկարը` Անի Մնացականյանի

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed