Կամբոջայի մշակույթի նախարար. Հայաստան ենք եկել՝ երկրի պատմությունն իմանալու համար

Մենք Հայաստան ենք եկել՝ այս երկրի պատմությունն իմանալու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Կամբոջայի մշակույթի եւ արվեստի նախարար Պհիան Սակոնան:

Նա հիշեցրեց, որ Կամբոջայի պատվիրակությունը Երեւանում է՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով: «Կարծում եմ՝ համաժողովի ընթացքում կկարողանանք կիսել տարբեր երկրների մեծ փորձը: Այս տարի մենք քննարկելու ենք հանդուրժողականության, ցեղասպանությունների կանխարգելման եւ կլիմայական փոփոխությունների հարցերը»,- նշեց Փհիան Սակոնան:

Ո՞ր երկրների հետ է Կամբոջան բարեկամական հարաբերություններ պահպանում հարցին նախարարը պատասխանեց. «Ինչպես գիտեք, մենք պատմականորեն գտնվել ենք Ֆրանսիայի հովանու ներքո: Մենք լավ հարաբերություններ ունենք Վիետնամի եւ Լաոսի հետ, որոնք նույնպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամներ են, Թայլանդի հետ, որը կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունի, ինչպես նաեւ Ֆրանսիայի, Կանադայի եւ ֆրանսալեզու այլ երկրների հետ»:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Կամբոջայի մշակույթի նախարար. Հայաստան ենք եկել՝ երկրի պատմությունն իմանալու համար”

Leave a Reply

Your email address will not be published.