Կահիրեում բացվել է «Հայաստան-Եգիպտոս. Գունեղ զուգահեռներ» լուսանկարչական ցուցահանդեսը

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ԵԱՀ մշակույթի նախարարության հովանու ներքո սեպտեմբերի 26-ին, Միջազգային մշակութային համագործակցության եգիպտական կենտրոնում տեղի է ունեցել եգիպտացի լուսանկարիչ Թաուֆիկ Դաջանիի «Հայաստան-Եգիպտոս․Գունեղ զուգահեռներ» ցուցահանդեսի բացման արարողությունը։

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Ցուցահանդեսում ներկայացված էին Դաջանիի՝ Հայաստան այցելության ընթացքում և Եգիպտոսում կատարած լուսանկարչական աշխատանքները, որոնք պատկերում են երկու երկրների գեղատեսիլ վայրերը, պատմամշակութային հուշարձանները, առօրյա կյանքը և այլն։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, ԵԱՀ Մշակույթի նախարարի առաջին տեղակալ Այման Աբդել Հադին, օտաերկրյա դիվանագետներ, մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ արվեստասեր հասարակություն։

Իրենց ելույթներում դեսպան Մելքոնյանը և նախարարի տեղակալ Աբդել Հադին բարձր գնահատեցին լուսանկարիչ Տաուֆիկ Դաջանիի կատարած աշխատանքը։ Մասնավորապես, դեսպան Մելքոնյանը նշեց, որ Դաջանիին հաջողվել է իրեն բնորոշ յուրահատուկ ոճի և գունային գամմաների միջոցով լավագույնս փոխանցել երկու բարեկամ ժողովուրդների մշակույթների խորքային ընդհանրությունները»։

 

Աղբյուրը` artsakhpress.am

Տարածել`
Share

You may also like...