Կալիֆորնիայում հայոց ցեղասպանության պատմությունը կուսուցանվի որպես պարտադիր թեմա

Ֆրեզնոյի լրատվական հարթակի փոխանցմամբ տեղի դպրոցներում կիրականացվի  Հայոց ցեղասպանության պատմության պարտադիր ուսուցանումը, որը կարևոր քայլ է հայկական մեծ համայնք ունեցող Ֆրեզնոյի համար: Այս մասին հաղորդում է The Fresno Bee-ն:

Նշվում է, որ այս տարի Կալիֆորնիայի Կրթության հարցերի խորհուրդը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման ծրագրին:

Հայոց ցեղասպանության և դրա հիմնական պատճառներին վերաբերող փաստերից զատ ուսուցիչներին խորհուրդ է տրվում թեման դասավանդելիս զուգահեռներ անցկացնել Հոլոքոստի հետ:

Ուսուցիչները պետք է նաև տեղեկություններ տրամադրեն Ցեղասպանությանն «ամերիկյան աննախադեպ մարդասիրական արձագանքի» մասին: Ուսուցման ենթական թեմաները դասագրքերում  կներառվեն  2018թ.-ից:

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed