Կալիֆորնիայի դատարանն արգելել է գումար վաստակել «Օսկար» արձանիկների միջոցով

Ամերիկյան Կինեմատոգրաֆիայի ազգային ակադեմիայի մրցանակակիրները և նրանց ժառանգները այլևս չեն կարող «Օսկարի» հաշվին ավելացնել իրենց հաշիվները: Ինչպես հաղորդում է բրիտանական Guardian պարբերականը՝ Կալիֆորնիայի դատարանը կարգելի արձանիկները մասնավոր անձնաց կամ աճուրդներում վաճառելը:

Իրական «Օսկարը» ձեռքում պահելը ոչ միայն կինեմատոգրաֆիայի գործիչների, այլև շատ կոլեկցիոներների երազանքն է:  Զարմանալի չէ, որ ԱՄՆ-ում արձանիկը գնել ցանկացողների թիվը արագորեն աճում է:  Սակայն սրանից հետո դա անելը այդքան էլ հեշտ բան չէ:

Կալիֆորնիացի դատավոր Գեյլ Ռուդերմանը արգելք է դրել «Օսկարի» արձանիկների վաճառքի վրա:

Արձանիկի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ նկարիչ Ջոզեֆ Ռայթի սերունդները արձանիկը վաճառելով ստացել էին 79,2 հազար դոլար հոլիվուդյան հայտնի կոլեկցիոների կողմից: Սակայն ակադեմիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ Օսկարի արձանիկը վաճառքի առարկա չէ, իսկ նման աճուրդները նսեմացնում են նրա նշանակությունը:

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Կալիֆորնիայի դատարանն արգելել է գումար վաստակել «Օսկար» արձանիկների միջոցով”

Leave a Reply

Your email address will not be published.