Կազմվել է լավագույն ռեժիսորների ամենավատ ֆիլմերի ցանկը

Business Insider-ը կազմել է հաջողակ ռեժիսորների կողմից նկարահանված վատագույն ֆիլմերի ցանկը՝ հիմնվելով Rotten Tomatoes ֆիլմերի գնահատման պորտալի տվյալների վրա:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, ցանկը կազմելիս 45 ռեժիսորի ֆիլմեր են դիտարկվել, որոնց քննադատներն իրենց գործի վարպետ են անվանում: Աղյուսակում 44 ֆիլմ է ընդգրկվել:
Սթենլի Կուբրիկի «վատագույն» ֆիլմը «Լայն փակված աչքերով» ժապավենն է: Աղյուսակի երկրորդ տեղում է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Supernova» ֆիլմը, որը նկարահանվել է 2010-ին:
«Կրկնակի ֆորսաժ» ֆիլմով հայտնի ռեժիսոր Ջոն Սինգլթոնի «Հետապնդում» ֆիլմը վատագույնն էր ճանաչվել 2011-ին:
Քվենտին Տարանտինոյի՝ 1995-ին նկարահանված «Չորս սենյակ» ֆիլմը ևս ընդգրկվել է վատագույն ֆիլմերի աղյուսակում:
Ցանկում տեղ են գտել նաև Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բյութիֆուլ», Սթիվեն Սփիլբերգի «Կապիտան Կրյուկը», Ռիդլի Սքոթի «Լավ տարի», Դեննի Բոյլի «Լողափ» և Դևիդ Լինչի «Դյունա» ֆիլմերը:
Աղբյուրը` tert.am
- Previous Հայերի ու Հայաստանի մեծագույն բարեկամը. Մ. Գորկի
- Next Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարում է դեբյուտային ֆիլմերի նախագծերի մրցույթ