Ծուղրութի Ավետարանը նորոգման փուլում է

Արդեն 9-րդ օրն է ինչ մատենադարանից Ախալցխայի Ծուղրութ գյուղ ժամանած մասնագետները բուժման ու նորոգման աշխատանքներ են իրականացնում 974 թվականի հայտնի Ծուղրութի ավետարանի վրա: Ավետարանը պահող Սարգիս Սապոնջանի խոսքերով ձեռագիր մատյանը գտնվում է շատ լավ վիճակում եւ անգամ մասնագետները զարմացած են թե ինչպես լավ վիճակում է այն պահպանված:

«Մասնագետները արդեն 9-րդ օրն է ինչ աշխատում են Ավետարանը բուժել ու նորոգել գործին: Դրա համար հատուկ լաբորատորիա են բերել եւ մնալու են եւս չորս օր: Ավետարանը ինչ տեղափոխվել է Էրզրում քաղաքից երեւի չի բուժվել եւ վերանորոգվել: Ինչքան գիտեմ վերանորոգվել էր միայն Ավետարանի արծաթե կողը»,-ասում է Սարգիս Սապոնջանը:

Ծուղրութի Ավետարանը պարունակում է Աստվածաշունչ մատյանի Նոր Կտակարանի չորս Ավետարանները։ Ընդօրինակվել է 974 թ-ին։ Գրչության վայրը և մանրանկարիչը հայտնի չեն։ Գրիչը Հովհաննեսն է, հիշատակարանի հեղինակը և ձեռագրի ստացողը՝ Եղիա քահանան։ Ձեռագիրն այժմ գտնվում է Վրաստանի Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղում։

«Ծուղրութի Ավետարանը» հայ միջնադարյան արվեստում նշանակալից է նախ՝ հնագրության և ապա՝ մանրանկարչության առումով։ Հիսուսի կյանքը պատկերող թեմատիկ մանրանկարաշարը հետաքրքրական է պատկերագրության հնամենի առանձնահատկություններով։ Ոճական առումով հայկական մանրանկարչության այսպես կոչված՝ «ժողովրդական ուղղության»-ը հարող այդ մանրանկարներին բնորոշը պարզ, նույնիսկ պարզունակ միջոցներով արտահայտչականության և անմիջական տպավորության հասնելու ձգտումն է։

 

Աղբյուրը՝ akhaltskha.net

Տարածել`
Share

You may also like...