Ծնունդդ շնորհավոր իմ «3-րդ Ալիք»

19-ը փետրվարի 1991 թվական… 26 տարի անցավ այդ օրվանից,բայց այն մնաց իմ կյանքում,որպես յուրաքանչյուրիս երկրորդ ծննդյան օր: Աստված պատգևեց այդ օրը և թիվը,որը լոկ թիվ չի,այլ երջանիկ ճակատագիր,որի մասին այսօր շատերը կերազեն: Մարդ պիտի այնպես ապրի ու արարի կյանքում,որ հարգանք վայելի ամենուր և բոլորի կողմից,անկախ պաշտոնից, խավից, կուսակցությունից,մասմագիտությունից…

Фото Карена Робертович Кочаряна.

Պատահական չէ,որ մեր լուսահոգի Արտակը առաջին օրվանից ընտրեց կարգախոս  «Եթերում 3-րդ ալիքն է: Այն ծրագիր է բոլորի համար»: Իսկ ինչպես կարելի է մոռանալ ևս մի շատ կարևոր կարգախոս,մեծն փիլիսոփա,մեզ նման խենթ Մյունհաուզենի խոսքերը… Ահա այս երկու կարգախոսներով բացատրվում է «3-րդ ալիքի» ֆենոմենը:

Фото Карена Робертович Кочаряна.

Շնորհավորում եմ անխտիր բոլոր իմ ընկերներին,3-րդ ալիքցիներին,առանց որև է անուն նշելու,քանի որ անհնար է այդ հզոր բանակի անդամներին թվարկել:Իհարկե առանձնակի շնորհավորում եմ իմ շատ սիրելի հեռուստադիտողներին, որոնք անկախ եթերից առ այսօր մեր կողքին են և մնացել են մեզ հավատարիմ: Հավատացեք,որ ես անչափ կարոտում եմ ու հավատում,որ շուտով անպայման կրկին կհանդիպեմ ձեզ: Եվ որ ալիքում էլ դա լինի,ինչպես էլ կոչվի ծրագիրը հավատացնում եմ ,որ կմնամ իմ սկզբունքներին հավատարիմ: Կրկին ու կրկին կլինեմ խենթ և կպարգևեմ ձեզ լավ տրամադրություն:

Фото Карена Робертович Кочаряна.

ՄԻՆՉ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐՈՒՄ:

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԻՄ «3-րդ ԱԼԻՔ»՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԶՈՐ ԵՎ ԲԱՐԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԷՋ ՈՒ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍՆԻԿ :

Գրում է ռեժիսոր, հեռուստահաղորդավար Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում

Տարածել`
Share

You may also like...