Ծնկաչոք Հիտլերի քանդակը աճուրդում վաճառվել է 17 մլն դոլարով

Ժամանակակից իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատտելանի քանդակը, որը պատկերում է ծնկաչոք Ադոլֆ Հիտլրին, Նյու Յորքում՝ Christie’s աճուրդի տանը, վաճառվել է 17 մլն դոլարով, հայտնում է Daily Mail-ը:

Քանդակը կոչվում է «Նա»: Այն պատրաստված է ռետինից եւ մոմից: Մի քանի տարի առաջ քանդակը ցուցադրվել էր Վարշավայի ժամանակակից արվեստի կենտրոնում, որտեղ նախկինում հրեական գետո էր եղել:

Գումարը, որով վաճառվել է քանդակը, իտալացի նկարչի գործերի համար ռեկորդային է:

Տարածել`
Share

You may also like...