«Ծանրության կենտրոն». գրական-երաժշտական երեկո «Նարեկացի»-ում

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Նոնա Պողոսյանի «Ծանրության կենտրոն» խորագիրը կրող հեղինակային գրական-երաժշտական երեկոն:
Երեկոյի ընթացքում կհնչեն բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ, ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Նոնա Պողոսյանի ստեղծագործությունները՝ նվիրված հայկական բանակին, զինվորներին, ապրիլյան պատերազմին և մերօրյա հերոսներին:
Ասմունքով կներկայանան բանաստեղծուհի Նոնա Պողոսյանը և Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի դերասան Մարատ Խաչատրյանը, իսկ երաժշտական համարներով հանդես կգա երգահան, հեղինակ-կատարող Էդուարդ Զորիկյանը:
Մուտքն ազատ է:

 

Նյութի աղբյուրը՝  tomsarkgh.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed