«Ծանոթ եւ անծանոթ ճամփեքին».կայացավ ոչ միայն գրքի շնորհանդեսը, այլև հեղինակի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը

Լույս է տեսել բնախույզ, գրող, լրագրող Սուրեն Հայրապետյանի «Ծանոթ եւ անծանոթ ճամփեքին» գիրքը: Օրերս Ավ. Իսահակյանի անվան գրադարանում կայացավ ոչ միայն գրքի շնորհանդեսը, այլեւ հեղինակի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Ժողովածուն նախատեսված է բոլոր տարիքի ընթերցողների համար: Սուրեն Հայրապետյանի նովելներն ու պատմվածքները ներկայացված են բնության իմացության հետաքրքրական խորությամբ, որոնցում երբեմն ներկա է նաեւ հումորիստը: «Ծանոթ եւ անծանոթ ճամփեքին» գիրքը խմբագրել է ՀՀ վաստակավոր լրագրող, գրող, գեղանկարիչ Վանիկ Սանթրյանը; «Թե մի ճյուղ ես անգիտակցաբար կոտրել՝ տասը ծառ տնկիր, մի կենդանու օրը սեւացրել՝ հարյուրին ձեռք մեկնիր: Ահա նրա նշանաբանը:

Ուրախ եմ, որ Սուրենի վաղեմի ընկերն եմ, նրա թաղեցին եւ խմբագիրը: Ինձ համար միշտ հաճելի է առնչվել մի մարդու հետ, որի նշանաբանը բարությունն է, մարդկանց եւ շրջապատի հանդեպ մեծ սերն ու սրտացավությունը»,- հեղինակի մասին գրել է Սանթրյանը: «Իզուր են մարդիկ սրտնեղում, ձանձրույթից «խեղդվում»: Հրաշք բնությունը քանի կա, ի՞նչ տաղտուկ, ի՞նչ ունայնություն: Անգամ քարերն են խոսում, էլ չեմ ասում՝ բույսերը, միջատները, թռչունները… Ցանկացած չապականված լանդշաֆտ հաճելի զրուցակից է՝ լինի ամառ, թե ձմեռ, անտառ, թե կիսաանապատ… կարողացար ընկղմվել բնության շնչառության մեջ՝ կտեսնես, թե ոնց ես նրա չընթերցած էջերը կարդում, գաղտնադռները բացել կարողանում: Հեմինգուեյ կամ Ջեկ Լոնդոն չեմ, նրանց միջավայրում չեմ ապրում, բայց ո՜նց եմ նրանց հասկանում… Բնությունն ինքն ամենամեծ ստեղծագործողն է, մնում է իրեն հավատարիմ լինես, իր ակնթարթներն ու ապրումները հավուր պատշաճի ներկայացնես»,- համոզված է Սուրեն Հայրապետյանը:

 

 

«Առավոտ» օրաթերթ

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed