Ծանոթացիր աշխարհին Զևի աչքերով

Տակավին երիտասարդ լուսանկարիչ Զևն ապշեցնում է իր երևակայության անսահման թռիչքով և այն կյանքի կոչելու վարպետությամբ:

Զևն աշխատում է տարբեր ժանրերում և տեխնիկաներով, բայց ամենից շատ նրան դուր է գալիս ստանալ պատկերներ սյուրռեալիզմի և կախարդական ռեալիզմի ժանրերում: Նրա այդ լուսանկարների շարքը կոչվում է Little Folk, այսինքն՝ «Փոքրիկ ժողովուրդ»:

Աշխատանքների ընդհանուր թեմատիկան նյութի բաղադրության և չափսերի հետ խաղն է: Փոքրացնելով իրեն և իր հարազատներին՝ Զևը դիտողին առաջնորդում է դեպի մի կախարդական ճանապարհորդություն, որի ընթացքում վերջինիս համար նա նորից ու նորից բացահայտում է շրջակա միջավայրը:

Նշենք, որ 14-ամյա տղան, ով ժամանակակից լուսանկարչության ամենատաղանդավոր ներկայացուցիչներից է, ծնվել և մեծացել է Մասսաչուսեթս նահանգում:

 

Տարածել`
Share

You may also like...