Խվորոստովսկին ավարտել է ճառագայթային բուժման կուրսը

Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, ում մոտ այս տարվա հունիսին գլխուղեղի քաղցկեղ էին ախտորոշել, ավարտել է ճառագայթային բուժման կուրսը: Այս մասին հայտնել է նրա կինը՝ Ֆրոնենսը, Facebook-ի իր էջում:
«Նշում ենք բուժման վերջին օրը: Ինչ երկար ճանապարհ է: Ես այնքան հպարտ եմ իմ հրաշալի ամուսնով: Ես քեզ սիրում եմ»,-գրել է Ֆլորենսը, հաղորդում է Gazeta-ն:
Հիվանդության հետ կապված Խվորոստովսկին չեղյալ է հայտարարել համերգներն ու մեկնել Մեծ Բրիտանիա՝ բուժման:
- Previous Իտալական Ալպերում դուդուկ կնվագեն Կոմիտասի հիշատակին
- Next ԱՄՆ-ում աճուրդի կհանվի Էլվիս Փրեսլիի ավելի քան 170 անձնական իր