Խորհրդային Հոլիվուդի ստեղծողը

1903-ի հունվարին եկատերինբուրգյան Մորմոնենկոների ընտանիքում լույս տեսավ Գրիգորի որդին, որը հետագայում իրեն համար կվերցնի Ալեքսանդրով ազգանունը, մի փոքր կուղղի իր կենսագրությունը եւ կդառնա խորհրդային Հոլիվուդի ստեղծողը: Արդեն ինը տարեկան հասակում Գրիգորին սկսում է աշխատել Եկատերինբուրգի օպերային թատրոնում, ապա որպես տոմսավաճառի օգնական է աշխատում, որից հետո արդեն իր ուժերը փորձում է էլեկտրատեխնիկի մասնագիտության մեջ և վերջում հասնում մինչեւ ռեժիսորի օգնականի աստիճանի:

1917-ին, երբ Պետրոգրադը սկսում է բռնկվել ապստամբության բոցերով, Գրիգորին ավարտում է Եկատերինբուրգի երաժշտական դպրոցի ջութակի բաժինը եւ արդեն տասնութ տարեկանում Գրիգորին սկսում է աշխատել որպես գրաքննիչ եւ փորձում հարմարվել հեղափոխական ընդհանուր մթնոլորտի մեջ: Կարծվում է, որ ապագա կինոռեժիսորը մեկ անգամ չէ, որ փորձել է սրբագրել սեփական կենսաֆրությունը և նշել, որ ծնվել է լեռնագործի ընտանիքում: Իսկ այդ լեռնագործը, ըստ ամենայնի, ուներ սեփական հյուրանոց, եւ ռեստորան: Այսպես թե այնպես Գրիգորի Ալեքսանդրովը սկսել է հաճախել ռեժիսուրայի դասերի բանվորա-գյուղացիական թատրոնում: Այդ ժամանակ էլ նա ծանոթանում է Իվան Պիրւի հետ, եւ միասին արդեն այն բանից հետո, երբ Գրիգորին ավարտում է դասընթացը, նրանք սկսում են աշխատել ռազմական թատրոնում եւ ապա մեկնում են մայրաքաղաք:

1921-ին Պրոլետկուլտի թատրոնում նրանց մոտենում է մի անծանոթ և հարցնում, թե արդյոք գիտեն թե ինչ բան է կենսամեխանիկան: Բացասական պատասխան լսելով, տղամարդը շարունակում է. «Եթե ինչ որ բան չես իմանում, սկսիր այն դասավանդել»: Անծանոթը, ինչպես հետո է պարզվում Սերգեյ Էյզենշտեյնն էր: Նա աշխատում էր որպես նկարիչ նույն թատրոնում եւ դասավանդում կենսամեխանիկա: Այդ երկխոսությունից հետո սկսվում է նրանց երկարատեւ եւ բարդ հարաբերությունները: Էյզենշտեյնն հետագայում պատմում է, որ այդ ժամանակ նա ուներ կարիք երիտասարդ կինեմատոգրաֆիստի եռանդուն աջակցության: Անցյալ դարի քսանականների կեսերին արդեն Ալեքսանդրովն ակտիվորեն օգնում էր Էյզենշտեյնին մի շարք ֆիլմերում եւ նույնիսկ խաղում ոչ մեծ, էպիզոդիկ դերեր: Այսպես մեկնարկում է Գրիգորի Ալեքսանդրովի ճակատագիրը կինեմատոգրաֆում:

/շարունակելի/ Կարինա Սավվինա REGNUM.

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed