Խորհրդային Հոլիվուդի ստեղծողը. Ստալինի այցը նկարահանման հրապարակ

Մաս երկրորդ

«Զրահակիր Պոտյոմկինի» նկարահանումների մասին հիշելիս Ալեքսանդրովը պատմել է. « Ֆիլմի վերջում մի տեսարան կա, թե ինչպես ապստամբած ծովայինները նավից դուրս են նետում սպաներին: Նկարահանումները ընթանում էին աշնանը: Ջուրը սառն էր և դերասանները, ովքեր խաղում էին սպաների դերերը, հրաժարվեցին պարզապես լողանալ սառը ջրում: Այդ ժամանակ ես ասացի` «Ինձ հագցրեք սպայական համազգեստը»: Հագցրեցին և նետեցին ջուրը: Մի քանի անգամ, մի քանի տարբեր տեղերից, մինչև ըստ սցենարի բոլոր սպաները ջրում կհայտնվեին:Այդպես նկարեցինք նաև այդ տեսարանը:

Նշենք, որ նա ժապավենի ռեժիսոր համարում էր իրեն արդեն այդ ժամանակ, թեեւ գործնականում այդ կարգավիճակում հանդես եկավ միայն 1927 թվականին` «Հոկտեմբեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Նկարահանված ժապավենները նրանց միանգամից բերեց համաշխարհային ճանաչում: Էյզենշտեյնին, Ալեքսանդրովին և օպերատոր Էդուարդ Տիսսեին հրավիրեցին Միացյալ Նահանգներ: Մեկնումի բանակցությունները տեւեցին չորս տարի: Այդ ժամանակ նկարահանվում էր «Հոկտեմբեր» ֆիլմը, որ պատմելու էր բոլշեւիկյան հեղափոխության մասին, ֆիլմ, որը չափազանց քիչ ընդհանրություն ուներ իրականության հետ: 1927-ի նոյեմբերի 7-ին նկարահանման հրապարակ է այցելում Ստալինը:

Նույն օրը տեղի է ունենում տրոցկիստների ընդվզումը: 16:00-ին հայտնվեց Ստալինը: Պահանջեց, որ իրեն ցույց տան այն տեսարանները, որտեղ Տրոցկին կա: Ալեքսանդրովը ցուցադրեց: Ստալինը մտածեց  ասաց` «Տեսարանները, որտեղ կա Տրոցկին պետք չէ ցուցադրել»: Ստիպված եղան կտրել այդ կադրերը: 1929-ին «ազնիվ ամերիկացիները» այնուհանդերձ կարողացան ողջունել Էյզենշտեյնին, Ալեքսանդրովին և Տիսսեին իրենց երկրում: Արդեն Նոր աշխարհում նրանց դիմավորեց նաեւ Չարլզ Սպենսեր Չապլինը: Ալեքսանդրովն ու Չապլինը կարողացան հեշտությամբ ընկերանալ: Հետագայում նրանք նամակագրական կապի մեջ մնացին դեռ երկար ժամանակ: Շատ ավելի ուշ Ալեքսանդրովն իր տիկնոջ` Լյուբով Օռլովայի հետ հաճախ էր հյուր լինում Չապլինին: Ժամանակակիցների հուշերում պահպանվել են դրվագներ այն մասին, որ Ալեքսանդրովը Չապլինին անվանում էր Չարլի, իսկ Օռլովան` Սպենսեր:

 

/շարունակելի/ Կարինա Սավվինա

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed