Խորհրդային ազգագրության դրամատիկ պարադոքսները. (Տեսանյութ)

boon.am-ը գրում է՝

Լև Շտեռնբերգը, լինելով հեղափոխական՝ նառոդնիկ, աքսորվել էր Ռուսաստանի հեռավոր արևելք և այնտեղ սկսել էր ուսումնասիրել տեղի ժողովուրդին` նիվխերին: Փաստորեն, իր աքսորն օգտագործեց որպես դաշտային «դրախտավայր», ինչպես Մալինովսկին արեց նույնը Տրոբրիան կղզիներում: Սովետական կարգերի հաստատումից հետո վերադառնում է Լենինգրադ և մի փայլուն դպրոց ստեղծում: Նա ազգագրագետի տասը պատվիրան է կազմում: Առաջին պատվիրանը. «Ազգագրությունը հումանիտար գիտությունների պսակն է, քանզի համակողմանիորեն ուսումնասիրում է բոլոր ժողովուրդներին, ողջ մարդկության անցյալն ու ներկան»:

Նիկողայոս Մառը շեշտը դնում էր զարգացման՝ էվոլյուցիոնիզմի, այլ ոչ թե տեղաշարժերի վրա: Միգրացիաներն իր տեսության մեջ շատ չնչին դեր էին խաղում: Մառն ասում էր՝ ես շրջում եմ բուրգը, նկատի ունենալով լեզվաբանական զարգացումները և, փաստորեն, նաև ազգագրական, որովհետև խիստ հակադիֆուզիոնիստ էր: Նա դեմ էր լեզվաբանակա13278068_10207986585516029_75544883_n (1)ն ծառերին, որոնք նման էին գագաթի վրա կանգնած բուրգի, դրա համար էլ շրջում էր այն և դիտում համաձայն էվոլյուցիոնիստական, կարելի է ասել` գերէվոլյուցիոնիստական սկզբունքի: Շրջված բուրգի գագաթն էլ իրենից ներկայացնելու էր սոցիալիստական մարդու լեզուն: Ի դեպ, սա շատ դուր եկավՍտալինին, ուստի Մառի տեսությունը դարձավ վերևից երաշխավորված ուղղություն լեզվաբանության մեջ, և բազմաթիվ խոշոր գիտնականներ տուժեցին դրանից՝ չընդունելով այս ուղղությունը… Գլխավորապես նա մտցնում է փուլային՝ ստադիալ և դասակարգային զարգացումը, ահա թե ինչու հավանեց Ստալինը:

 

 

 

 

 

Տարածել`
Share

You may also like...