Խորհուրդներ Մահաթմա Գանդիից

/Մահաթմա Գանդի քաղաքական և հոգեւոր առաջնորդ, Հնդկաստան 1869 – 1948/

Ճշմարիտ չի կարող լինել այն մարդը, ով չի կարողանում կառավարել սեփական լեզուն։

Ուժը ֆիզիկական չէ, նրա աղբյուրը անկոտրուն կամքն է։

Վախկոտը չի կարող սիրել, սերը ուժեղների մենաշնորհն է։

Ես ինքս անմեղ չեմ, այդ իսկ պատճառով ինձ իրավունք չեմ վերապահում կենտրոնանալ մարդկանց սխալների վրա։

Այդքան էլ խելացի չէ վստահ լինել սեփական իմաստության մեջ։

Անհրաժեշտ է հիշել, որ ուժեղ մարդը կարող է թուլություն ցուցաբերել, իսկ իմաստունը՝ սխալ թույլ տալ։

Առանց իմ համաձայնության ոչ ոք չի կարող ինձ վնասել։

Ազգի մեծությունն ու բարոյականությունը կարելի է չափել՝ նայելով, թե տվյալ ազգը ինչպես է վերաբերվում կենդանիներին։

Հարուստը պետք է պարզ ապրի, որ աղքատը կարողանա գոնե գոյատեւել։ Եթե դու հանդիպել ես հակառակորդի, հաղթիր նրան սիրով։

Իրական գեղեցկությունը սրտի մաքրության մեջ է։ Հաղթահարեք ատելությունը սիրով, սուտը՝ ճշմարտությամբ, բռնությունը՝ համբերությամբ։

Ներելը հատուկ է ուժեղներին, իսկ թույլերը պատժում են։

Մարդն իր մտքերի արտացոլանքն է, ինչ մտածում է, այն էլ դառնում է։

Գտիր նպատակ, ճանապարհներ կգտնվեն։ Ինձ միշտ հետաքրքրել է` ինչպե՞ս են մարդիկ հարգում իրենք իրենց՝ նվաստացնելով ուրիշներին։

Փոխիր ներսումդ այն, ինչը կցանկանայիր փոխել աշխարհում։

Միակ տիրանն ում ես ընդունում եմ, խղճիս ձայնն է։

Եթե ցանկանում ես փոփոխություններ ապագայում, դարձիր այդ փոփոխությունը ներկայում։

Եթե հումորի զգացում չունենայի, վաղուց ինքնասպան կլինեի։

Աստված կրոն չունի։

Աշխեն Քեշիշյան

Աղբյուրը՝ hraparak.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed