Խորեն Լևոնյանը պարգևատրվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչոմով

Սերժ Սարգսյանը պարգևատրել է Խորեն Լևոնյանին  ՀՀ Վաստակավոր արտիստի կոչմով:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Կինոյի և թատրոնի բնագավառում ունեցած վաստակի համար դերասան, հաղորդավար Խորեն Արմենի ԼԵՎՈՆՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում»,-ասվում է  Հայաստանի հանրապետության նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

 

Տարածել`
Share

You may also like...