Խոսք, որի բառը գիծն է. Այսօր Հենրիկ Մամյանի տարեդարձն է

Հենրիկ Մամյանի ստեղծագործությունները, ենթատեքստում ունենալով համամարդկայինը, խիստ ազգային են և իրենց մեջ ամփոփում են անգամ ազգի պորտալարի հիշողությունը` խուլ հեռուներից հայող անմեկնելի թախիծ` սևի  և  սպիտակի համադրությամբ, իբրև խավար և լույս: Սարսուռ է անցնում մարմնովդ, երբ դիտում ես Մամյանի գրաֆիկական ստեղծագործությունները, իսկ ենթագիտակից մաշկի զգացողությունը երբեք չի դավաճանում. ուրեմն իր առաքելության սահմաններում է:

Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ և Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ Հենրիկ Մամյանը ծնվել է 1934թ. ապրիլի 24-ին` Երևանում: 

1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1959 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1960-1964 թթ. դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1963 թվականից՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր` 1990 թվականից, 1991 թվականից` ԵՊՃՇԻ-ում, ամբիոնի վարիչ 1991 թվականից Հենրիկ Մամյանի աշխատանքները ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։

Վախճանվել է 2014 թ. հուլիսի 17-ին։

Տարածել`
Share

You may also like...