«Խոստում» ֆիլմը կհնչի նաև հայերեն

Կինոթատրոններում ապրիլի 27-ից  ցուցադրվելու է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը՝ անգլերեն, ինչպես նաև հայերեն և ռուսերեն կրկնօրինակմամբ: Այս մասին հաղորդում է «Շարմ Հոլդինգ»-ն` իր  ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ «Խոստումը» ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Թերրի Ջորջը:  «Tracinda» կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր «Survival Pictures» անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...