«Խոստումը» ֆիլմի երաժշտության հեղինակը հետմահու կպարգևատրվի

Ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելը հաջորդ շաբաթ հետմահու կպարգևատրվի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի նկարահանման ժամանակ գրված համանուն երգի համար:

Ինչպես հաղորդում է patch.com-ը, հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին Լոս Անջելեսի Սանտա Մոնիկա քաղաքում, իսկ մրցանակը կստանա Վիկի Քորնելը՝ երաժշտի այրին:

Հիշեցնենք, որ 52-ամյա Քրիս Քորնելը մահացել է 2017թ.  մայիսի 18-ին` Դետրոյթի հյուրանոցում:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed