«Խոստումը»-ի դերասանուհի Անժելա Սարաֆյանը ներկայացրել է իր ընտանիքի պատմությունը

Անժելայի մայրը 5 երեխաներից 4-րդն է եղել, իսկ տատիկը Ցեղասպանության որբերից է եղել:

Տեսանյութի սկզբում Հոլիվուդի հայազգի դերասանուհին ներկայացրել է իր մորական տատի ընտանիքի լուսանկարը, որում պատկերված են ընտանիքի բոլոր անդամները:

«Պապիկիս նա հանդիպել է Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղ էլ պատկերվել է այս լուսանկարը: Այնտեղից նրանք տեղափոխվել են Հայաստան, սակայն երբեք իրենց տունը չեն ունեցել: Նրանք այն մարդկանցից էին, որ անգամ Հայաստանն այն ժամանկ իրենց տունը չդարձավ: Ցավոք, նրանք շատ փորձություններ են ստիպված եղել հաղթահարել գոյատևելու համար: Եվ այն, ինչ ես սովորել եմ որպես հայ կին, եկել է տատիկիցս և մայրիկիցս, այն սերն ու ջերմությունը որն ստացել եմ այս տանը` մեծանալով Լոս Անջելեսում», – պատմում է դերասանուհին:

Աղբյուրը` tert.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed