«Խոստումը»-ի առաջնախաղն ԱՄՆ-ում տեղի կունենա ապրիլին

 

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը  ցուցադրվել է նաև  Վաշինգտոնի Կապիտոլիումում: Այս մասին գրում է Asbarez-ը: Ֆիլմի ցուցադրությանը մասնակցել են  կոնգրեսականներ, օրենսդիրներ, կոալիցիոն գործընկերներ և քաղա քականության այլ ներկայացուցիչներ:

Հիշեցենք, որ երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված ֆիլմի ցուցադրությունը տեղի է ունեցել Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի և Survival Pictures նկարահանող ընկերության ջանքերով:

Ֆիլմն ԱՄՆ-ում առաջին անագամ էկրան կբարձրանա ապրիլի 21-ին:

Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմում գլխավոր դերակատարմամբ հանդես են եկել Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը, Շառլոտ Լը Բոնը` Ցեղասպանության իրադարձությունների ֆոնին ձևավորված մարմնավորելով սիրային եռանկյունու երեք կերպարը: Ֆիլմում ներկայացվող գաղափարներն են սերը, հավատարմությունը և գոյատևման պայքարը:

Նշենք, որ մարտին ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելը ներկայացրել է «Խոստումը» երգը, որը հնչելու է համանուն ֆիլմում: Հայտնի է, որ ֆիլմում հնչելու է նաև աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանի ստեղծագործությունը:

Աղբյուրը` tert.am

Տարածել`
Share

You may also like...