«Խոստումը» երգի հեղինակն արժանացել է Promise Award մրցանակի

Ամերիկացի երաժիշտ, Soundgarden ռոք խմբի առաջնորդ Քրիս Քորնելը հետմահու արժանացել է մարդու իրավունքների ոլորտում առաջին անգամ հանձնվող Promise Award մրցանակին:
Ինչպես գրում է Plasticosydecibelios.com-ը, մրցանակաբաշխության արարողությունն անցկացվում է նոյեմբերի 14-ին Լոս Անջելեսում: Քորնելին այս մրցանակաբաշխությանն առաջադրել է System of a Down հանրահայտ խմբի մենակատար, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը:
Մրցանակը շնորհվում է «Խոստումը» երգի և փախստականների համար պայքարում Քորնելի կատարած աշխատանքի համար:
Հիշեցնենք, որ «Խոստումը» երգը հնչել է Հայոց ցեղասպանության մասին պատմող համանուն ֆիլմում:
Նյութը` tert.am-ի
- Previous Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը 15 տարեկան է
- Next Ոսկե աշուն. ստեղծագործում են դպրոցի աշակերտները