«Խոսոտւմը» ԱՄՆ-ում կցուցադրվի 2017-ին

 

Deadline Hollywood-ի  տեղեկության համաձայն՝  Հայոց ցեղասպանության մասին պատմող  «Խոսոտւմը»  ֆիլմը ԱՄՆ-ում կցուցադրվի 2017-ի ապրիլի 28-ին: Նշենք, որ ֆիլմի  համաշխարհային պրեմիերան կայացել է սեպտեմբերի 11-ին` Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում:

Նշենք, որ ֆիլմի հիմքում ընկած է Ցեղասպանության գործողությունների իրականացման ֆոնին ձևավորված սիրային եռանկյունու պատմությունը:

Ֆիլմում դերակատարմամբ հանդես են եկել Օսկար Այզեքը, Շառլոտ Լը Բոնը, Քրիստիան Բեյլը, Շորե Ագդաշլուն, Անժելա Սարաֆյանը, Ժան Ռենոն, Ջեյմս Քրոմուելը, Դենիել Խիմենես Կաչոն, Մարվան Կենզարին:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed