«Խերսոնես Տավրիկյան» արգելանոցը ՌԴ-ին հանձնելը կընթանա արագացված ռեժիմով

OLYMPUS DIGITAL CAMERA

«Խերսոնես Տավրիկյան» արգելանոցը ՌԴ դաշնային տնօրինությանը հանձնելը կընթանա արագացված ռեժիմով։ Համապատասխան կարգադրությունը տվել է ՌԴ նախագահ ՎլադիմիրՊուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նախագահը կարգադրել է մինչեւ սեպտեմբերի 1-ը արգելանոցը հանձնել դաշնային տնօրինմանը»,- ասել է ՌԴ նախագահի՝ մշակույթի հարցերով խորհրդական Վլադիմիր Տոլստոյը։

«Խերսոնես Տավրիկյանը» խոշոր թանգարանային եւ գիտահետազոտական համալիր է, որի կազմում պահպանվել է հին հույների հիմնած քաղաքը։ Արգելանոցը գտնվում է Սեւաստոպոլի տարածքում։

Տարածել`
Share

You may also like...