Խենթ Ջաջուռեցին. ՄԻՆԱՍ

Թեև Մինաս Ավետիսյանը կյանքից հեռացավ շատ վաղ, սակայն իր կարճ կենսագրության մեջ նա ստեղծեց բազմաբովանդակ ու հանաճրեղ արժեքներ: Նրա վրձնի արվեստն իր ուրույն  և մնայուն տեղն ունի գեղանկարչության մեջ: Նկարիչն ապրեց ընդամենը 46 տարի: 1975 Փետրվարի 16-ին Մինասը Երևանում ենթարկվում է ավտովթարի։ Վախճանվում է մեկ շաբաթ անց՝ փետրվարի 24-ին:

Ծնվել է 1928 թվականի հուլիսի 20–ին, Ջաջուռում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում)։

Նրա ծնողները Հայոց եղեռնից մազապուրծ եղան. Այս ամենի ազդեցությունը հետո պետք է երևար նկարչի աշխատանքերում: Մինասը իր նկարների մեծ մասը կարծես ենթագիտակցաբար նվիրել է հենց 1915թ-ին: Այս թեմայով նկարներից է «Ճանապարհ. Իմ ծնողների հիշողությունները» կտավը:

Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Առաջին անգամ կենդանի նկարչի հետ ծանոթացել է 18 տարեկանում: Մինասի գեղարվեստական և էսթետական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը և իտալական վերածննդի նկարչությունը, որին ծանոթացել է Լենինգրադում (այժմ` Սանկտ Պետերբուրգ) ուսանելու տարիներին:

Նկարչի մահից հետո, իր հայրենի գյուղում բացվեց Մինաս Ավետիսյան տուն-թանգարանը, որտեղ պահվում են գեղանկարչի աշխատանքների մեծ մասը: Սակայն նրա կյանքի հաջորդ ողբերգությունը թեևրս շարունակվեց նաև նր մահից հետո: 1988թ. ավերիչ երկրաշարժը կործանեց Ավետիսյան նկարչի աշխատանքների մեծ մասը:

Այս պահին Միանս Ավետիսյանի աշխատանքերը պահվում են Երևանում գործող Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանում, Մոսկվայի Արևելյան ժողովուրդների թանգարանում, ինչպես նաև այլ տարբեր քաղաքներում:

Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։ Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։ Անդրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն և այլն։ Հայտնի նկարներից մի քանիսը վերաբերում են հայ ժողովրդի անցյալին՝ հատկապես 1915 թ հայկական ջարդերին, որոնցից մազապուրծ են եղել նաև նկարչի ծնողները։ Այդ ժամանակաշրջանին են պատկանում 1965-1967 թթ ստեղծված «Ճանապարհ. ծնողներիս հիշողությունները», «Դեր-Զորի ճանապարհին» (1964 թ) կտավները։ Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–1975 թթ, որի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար, քսան մեծածավալ որմնանկար, մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ։

 

Հեղինակ` Վարդ Գիշյան

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed