Խելագարը մտածում է, որ իր խելքը տեղն է, իսկ ես գիտեմ, որ խելքս տեղը չէ՝ Ս. Դալի.

Սալվադոր Դալին (ամբողջական անունը՝ Սալվադոր Դոմենեկ Ֆելիպ Ժասինտ Դալի ի Դոմենեկ, մարկիզ դե Դալի դե Պուբոլ (11.05.1904 – 23.01.1989 թթ.)) եղել է իսպանացի գեղանկարիչ, գծանկարիչ, քանդակագործ, ռեժիսոր, գրող, սյուրռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը:

1.      Վեց տարեկանում ցանկանում էի Կոլբուսը լինել, յոթում՝ Նապոլեոնը, իսկ հետո իմ հավակնություններն անընդհատ աճեցին:

2.      Ինձ անվանում են Սալվադոր՝ Փրկիչ՝ ի նշան այն բանի, որ սպառնացող տեխնիկայի և ծաղկող միջակության ժամանակներում, որոնց մեզ պատիվ է վիճակվել դիմանալ, ես կոչված եմ փրկել արվեստը դատարկությունից:

3.      Ես այնքան բան գիտեմ, որ չեմ կարող ինձ անգամ սեփական մահվան մասին միտք թույլ տալ: Դա չափից դուրս անհեթեթ կլիներ: Չի կարելի վատնել հարստությունը:

4.      Ինձ բացարձակապես չի հուզում, թե ինչ են գրում քննադատները: Ես հո գիտեմ, որ հոգու խորքում նրանք սիրում են իմ աշխատանքները, բայց խոստովանել վախենում են:

5.      Իմ և խելագարի միջև տարբերությունը մեկն է. խելագարը մտածում է, որ իր խելքը տեղն է, իսկ ես գիտեմ, որ խելքս տեղը չէ:

Տարածել`
Share

You may also like...