Խաչքարեր՝ Վանա լճի հատակից

VAN-TATVAN ARASINDA DENİZYOLU TAŞIMACILIĞINDA KULLANILACAK 2 FERİBOTUN İSKELE ÇALIŞMALARI SIRASINDA VAN GÖLÜNÜN DİBİNDEN “HAÇ” FİGÜRLÜ TAŞLAR ÇIKTI. (İHA/VAN-İHA)

Հետաքրքիր գտածոներ Վանա լճի հատակից: Թուրքական   FİVA ընկերության աշխատակիցները լճի խորքում հայտնաբերել են հայկական խաչքարեր և թնդանոթի հին արկեր: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:

Աղբյուրի հավաստմամբ՝ ընկերության ներկայացուցիչ Այհան Դըշարըն հայտնել է, որ իրենք արդեն տեղեկացրել են Վանի թանգարանի տնօրինությանը՝ գտածոների վերաբերյալ ուսումնասիրություն անցկացնելու համար, սակայն դեռևս որևէ արձագանք չեն ստացել:

«Կարծում եմ՝ լճի հատակին նման քարեր շատ կան»,- վստահեցրել է Դըշարըն:

Տարածել`
Share

You may also like...