Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի կունենա սիմֆոնիկ համերգ, որի ընթեցքում կհնչեն Յոհաննես Բրամսի և Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործությունները։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգան Զոհրաբ Թադևոսյանը (ջութակ/Հայաստան/Իսպանիա), Ջոնաթան Ռուզմանը (թավջութակ/Ֆինլանդիա/Նիդեռլանդներ)։

Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Տեղեկացնենք, որ Հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 10-ն անցկացվող Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին։ Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։

Երաժշտական այս տոնը կյանքի են կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed