Խաչատրյանի անվան լարային քառյակը ելույթ ունեցավ Խաչատրյանի փառատոնի շրջանակներում

ՀՀ Նախագահի հովանու ներքո անցկացվող Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը ներառում է ինչպես սիմֆոնիկ, այնպես էլ կամերային համերգներ։ Հոկտեմբերի 7-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ելույթ էր ունենում Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակը (Մերի Մարգարյան (առաջին ջութակ), Հայկ Վարդանյան (երկրորդ ջութակ), Վաչե Հովեյան (ալտ), Արամ Թալալյան (թավջութակ)։ Քառյակի կատարմամբ հնչեցին Դմիտրի Շոստակովիչի եւ Լյուդվիգ վան Բեթհովենի ստեղծագործություններից։

Նշենք, որ խաչատրյանական փառատոնի որդեգրած սկզբունքներից է Հայաստան հրավիրել ինչպես արտասահմանցի երաժիշտների, այնպես էլ երաժշտական այս տոնի շրջանակներում ներգրավել հայաստանյան կոլեկտիվներին։

 

 

Հեղինակ՝ Ազա Ղասաբյան

Նյութի աղբյուրը՝ iravunk.com

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed