Խաղաղությամբ ամրացված անկախություն

Հունիսի 24 –ին Ախալքալաքի, իսկ հունիսի 26-ին ՝Ախալցխայի Կրթամշակութային Երիտասարդական Կենտրոններում, ՎՀՕՄ-ի Միավորը անցկացրեց ավանդական դարձած ստեղծագործական շարադրության մրցույթ: Ախալքալաքում մրցույթին մասնակցում էին նաև Նինոծմինդայի շրջանի աշակերտները: Մասնակիցների ընդհանուր թիվը 122 էր, որոնց մեջ ընդգրկված էին նաև Երիտասարդական Կենտրոնների համապատասխան խմբերի աշակերտները, այս մասին հաղորդում է Սամախե -Ջավախքի լրատվական կայքը:

Խաղաղության թեման արդիական էր ու ժամանակակից քննարկվելիք նյութ: Առաջարկված վերնագրերը, համապատասխան խորագրի, վերաբերվում էին խաղաղությանն ու անկախությանը: «Հաղթականի դրոշ», «Երգեք այգաբացի արտույտներ»: «Խաղաղության ջահակիր զինվոր եղբայրս», «Խոսք սիրո և համերաշխության» վերնագրերն առավել ընտրվածներն էին: Շարադրության արդյունքները կհրապարակվեն մի քանի օրից:

Կազմակերպիչների հավաստմամբ, մրցույթում հաղթողներին կտրվեն համապատասխան մրցանակներ, իսկ բոլոր մասնակիցների համար նախատեսված են Պատվոգրեր:

Նույն օրը հունիսի 26-ին շարադրությունների մրցույթին զուգահեռ ՎՀՕՄ-ի կողմից Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնում անցկացվեց հայոց պատմության մրցույթ «Իմ ծննդավայրի երկրագիտությունը» խորագրի ներքո:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed