Լ. Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները» ստեղծագործության շարքի վաճառքի ցուցանիշը գերազանցել է 100 մլն օրինակը

Ամերիկացի գրող Է. Լ. Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները» ստեղծագործության շարքի վաճառքի ցուցանիշը գերազանցել է 100 մլն օրինակի նշագիծը, այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը։

Այդ սահմանը հաղթահարել են նաև Հարի Փոթերի մասին Ջոան Ռոուլինգի գրքերը, Սթեֆանի Մայերի «Մթնշաղային սագան», Ֆրանսին Պասկալի «Դպրոց Քնքուշ հովտում» և Ջեյմս Բոնդի մասին Յան Ֆլեմինգի վեպերը։

Հիշեցնենք, որ «Մոխրագույնի 50 երանգները» գրքի առաջին մասը լույս է տեսել 2012թ. մարտին։ Գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը հանդիսատեսի դատին կհանձնվի 2015 թվականին։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Լ. Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները» ստեղծագործության շարքի վաճառքի ցուցանիշը գերազանցել է 100 մլն օրինակը”

Leave a Reply

Your email address will not be published.