Լևոն Մութաֆյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 13-ին

Երեւանի «Աստորիա» հյուրանոցում նոյեմբերի 11-ին մահացած հայտնաբերված  թատերագետ Լեւոն Մութաֆյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 13-ին,  Նոր Նորքի 5 զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Հայաստանի թատերական գործիչների միությունից:

Մեզ հետ զրույցում միությունից տեղեկացրին, որ թատերագետի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 15-ին Հայաստանի գրողների միությունում, Լեւոն Մութաֆյանին կհուղարկավորեն Նուբարաշենի գերեզմանոցում:

Հիշեցնենք, որ Երեւանի «Աստորիա» հյուրանոցի սենյակներից մեկի լոգասենյակում հայտնաբերվել էր Լեւոն Մութաֆյանի դին։ Նախնական զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Լևոն Մութաֆյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 13-ին”

Leave a Reply

Your email address will not be published.