Լևոն Խեչոյանի առողջական վիճակը վատացել է

Գերմանիայում բուժման մեջ գտնվող արձակագիր Լևոն Խեչոյանի առողջական վիճակը վատացել է:

Այս առիթով Ծաղկաձորի Գրողների տան տնօրեն Մովսես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավոք, Գերմանիայում կյանքի սահմանագծին մաքառող Լևոն Խեչոյանի հետվիրահատական դրությունը օրհասական է:

Բժիշկները խորհուրդ են տալիս անկողնային վիճակում Լևոնին տեղափոխել Հայաստան, ինչը ընտանիքի հնարավորությունների սահմաններից դուրս է: Տեղեկության նպատակը իրավիճակի մասին պատկան մարմիններին իրազեկելն է: Գերմանիայում բուժման կազմակերպման գործընթացին որևէ կերպ օժանդակություն չցուցաբերած ՀՀ Կառավարությունը, կարծում ենք, հիմա արագ ինչ-որ բան պետք է ձեռնարկի»:

Նշենք, որ հայտնի արձակագրի մոտ ախտորոշել էին քաղցկեղ և վիրահատել:

Տարածել`
Share

You may also like...