Լևոն Աթոյանցն արժանացել է մրցանակի

Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում անցկացվել է «Սալենտո» միջազգային կինոփառատոնը: Մշակութային կենտրոնի փաղանցմամբ բացման արարողության ժամանակֆիլմերի ցուցադրությունից բացի  տեղի է ունեցել նաև «Սալենտո» կինոփառատոնի ամենամյա մրցանակի հանձնումը, որն իրականացրել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջովաննի Ռիչուլլին:

«Ուրախ եմ գտնվել «Նարեկացի» արվեստի միությունում և հատկապես ուրախ եմ, որ պատիվ ունեմ հանձնելու «Սալենտո» կինոփառատոնի մրցանակը լեգենդար, վաստակավոր կինոօպերատոր Լևոն Աթոյանցին»,- ասել է դեսպանը:

Իր շնորհակալական խոսքն ասել  նաև Լևոն Աթոյանցը.

«Հաճելի է հենց «Նարեկացի» արվեստի միությունում ստանալ այս մրցանակը: Շնորհակալ եմ՝ իմ աշխատանքը գնահատելու համար. սա միայն իմ մրցանակը չէ , այլ նաև իմ վարպետների մրցանակն է…»:

Նշենք, որ միջազգային կարգավիճակ ստացած «Սալենտո» կինոփառատոնը առաջին անգամ մեկնարկվել է 2004 թվականին Լուիջի Կամպանիլեի կողմից. այն անցկացվում է աշխարհի տարբեր քաղաքներում՝ Երևանում, Մոսկվայում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Նյու-Յորքում, Հոնկոնգում և այլն:

Կինոփառատոնի հիմնադիր Լուիջի Կամպանիլեն նշել է, որ Հայաստանում «Սալենտո» կինոփառատոնն անցկացնում ենք 2015-ից. սա երկրորդ տարին է, և ինչպես անցյալ տարի, այս տարի ևս փառատոնն անցկացվում է «Նարեկացի» արվեստի միությունում:

Ըստ հիմնադրի փառատոնը կկրի շարունակական բնույթ: Մյուս տարի արդեն գուցե անցկացվի 3-4 օր, և կցուցադրվեն նաև հայկական ֆիլմեր:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed