Լվովի Սբ Կազիմիրի տաճարը կվերադարձվի Հայ կաթողիկե եկեղեցուն

Լվովի Սբ Կազիմիրի եկեղեցին, որն Ուկրաինայի ՆԳՆ բալանսին է գտնվում, կփոխանցվի Հայ կաթողիկե եկեղեցուն: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը եկեղեցու ներկայացուցիչների հետ հանդիպմանը, փոխանցում է armedia.am-ը:

«Մենք կարևորում ենք պատմական արդարության վերականգնումը եկեղեցու հանդեպ: Այնպես է ստացվել, որ ՆԳՆ սեփականություն է համարվում Հայ կաթողիկե եկեղեցուն պատկանող հուշարձանը: Մենք ուսումնասիրել ենք բոլոր հնարավորությունները և որոշել ենք վերադարձնել այն եկեղեցու տնօրինությանը», – ասել է նախարարը:

Նշենք, որ Լվովի Սբ Կազիմիր եկեղեցին կառուցվել է 1630-ին: Խորհրդային տարիներին այնտեղ գործել է անչափահաս աղջիկների գաղութը: 1980-ականներից համալիրն օգտագործվել է ԽՍՀՄ ՆԳՆ կողմից, իսկ 1991-ին փոխանցվել է Ուկրաինայի ՆԳՆ բալանսին:

Տարածել`
Share

You may also like...