Լուվրը ժամանակավոր փակվում է՝ Փարիզի ահաբեկչությունների պատճառով

Աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկը` Լուվրը, ժամանակավոր փակվում է նախօրեին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով, գրում է РИА Новости-ն:

«Լուվրի թանգարանը, որը բացվել էր այսօր առավոտյան, փակվում է»,- փոխանցում են ֆրանսիական լրատվամիջոցները` թանգարանի մամուլի ծառայությանը հղումով:

Ավելի վաղ նման միջոցառումներ ձեռնարկվել էին Փարիզի այլ պատմամշակութային հաստատություններում, ներառյալ` Էյֆելյան աշտարակը, Փարիզի Դիսնեյլենդը, Վերսալի պալատի թանգարանը: Իրենց համերգները հետաձգել են նաև Փարիզի օպերան և ֆիլհարմոնիան:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Լուվրը ժամանակավոր փակվում է՝ Փարիզի ահաբեկչությունների պատճառով”

Leave a Reply

Your email address will not be published.