Լուսանկարիչ Գևորգ Կահվեջյանը Երուսաղեմից

Եկեք ծանոթանանք. մեր հայրենակից, լուսանկարիչ Գևորգ Կահվեջյանը Երուսաղեմի Հին Քաղաքում տեղակայված “Elia Photo-Service” լուսանկարչատան սեփականատերն է: Ինչպես Գևորգն է պատմում, ներկայումս իր լուսանկարչատանը առկա է մոտ 3,500 եզակի պատմական լուսանկարների հավաքածու, որոնք թվագրվում են 19-րդ դարի 60-ական թվականներից սկսած: Ընտանեկան այս գործը հիմնել է իր հայրը, Եղիա Կահվեջյանը, որը ծնունդով Արևմտյան Հայաստանից էր՝ հայոց ցեղասպանությունը վերապրածներից: 1915-ին նա տակավին յոթ տարեկան է եղել, երբ իրենց ընտանիքը տեղահանվել է հարազատ օջախից և գաղթի ճանապարհին ողջ ընտանիքից միայն ինքն է մնացել կենդանի: Եղիան փրկվել է՝ հայտնվելով Միջին Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի որբանացում, և հենց այնտեղ էլ Նազարեթի որբանացի ազգությամբ հայ աշխատակիցներից մեկը Եղիային սովորեցնում է լուսանկարչական արվեստի հիմունքերը, որն էլ դառնալու էր իր կյանքի գործը: 1924-ին Եղիան բացում է Երուսաղեմում “Elia Photo-Service” ֆոտոսրահը, որը հաջողությամբ գործում է մինչ օրս: Հոր գործը շարունակեց Եղիայի որդին, Գևորգ Կահվեջյանը, որը 1998-ին հրատարակեց նաև արխիվային լուսանկարների մի ժողովածու, և հիմա արդեն Գևորգի որդին է շարունակում իր պապի կողմից հիմնադրված ընտանեկան լուսանկարչական դինաստիայի ավանդույթները:

Նյութը՝ Ռուբեն Շուխյանի ֆեյբուքյան գրառումից

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed