Լույս է տեսել «ՀՀ մարզեր» պատմական հանրագիտարանը

«ՀՀ մարզեր» պատմական հանրագիտարանի հեղինակ, գլխավոր խմբագիր Սամվել Հակոբյանը հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացնելով պատմական հանրագիտարանը, ասաց, թե այս գիրքն ընդգրկում է Հայաստանի մարզերը, Երևանը, Արցախը՝ իրենց պատմություններով, որոնք համառոտ են՝ հանրագիտարանային: Այդ պատմությունները գրքում զետեղված են երեք լեզվով:

«Ժամանակի պահանջ էր այս գիրքը: Տեսնելով, որ մեր նախորդ պատմիչները տեղեկություններ են թողել բնակավայրերի մասին, որոնց մեծ մասը մենք այսօր չենք կարողանում գտնել, քանի որ դրանց անուններն են փոխվել կամ արդեն անհետացել են»,-ասաց գրքի հեղինակը՝ նշելով, թե դա առիթ է հանդիսացել, որպեսզի ինքն ու իր որդին զբաղվեն այդ գործով:

Հեղինակն ասաց, թե գրքում ներառել են բոլոր բնակավայրերը՝ ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ՝ անհետացած: Գրքում ընդգրկվել են նաև մոտակա երեք տարիներում կառուցվող բոլոր հուշարձանները, որոնց մասին հեղինակը համայնքի ղեկավարներից է տեղեկություններ և նկարներ հավաքել:

«Ո՛չ լեզուն, ո՛չ փողը և ո՛չ մի այլ բան չի կարող ապացուցել, որ տվյալ տեղում տվյալ ժողովուրդն է ապրել, եթե չլինեն այդ մասին վկայող համապատասխան հուշարձաններ»,-նշեց Սամվել Հակոբյանը՝ ավելացնելով, որ այս գիրքը Հայաստանի մշակութային ժառանգության անձնագիրն է, որից կարող են օգտվել բոլորը:

Նա տեղեկացրեց, որ այս գրքի վրա աշխատել է 25-28 տարի, իսկ գրքի ինքնարժեքը մոտ քառասուն հազար դրամ է:

Գրքի հրատարակման հարցում աջակցել են Մշակույթի և Սփյուռքի նախարարությունները և պրոֆեսոր Լևոն Սարգսյանը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Լույս է տեսել «ՀՀ մարզեր» պատմական հանրագիտարանը”

Leave a Reply

Your email address will not be published.